«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ, քննարկվել են ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացմանն առնչվող հարցերը։
Չինաստանի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի Իրանի հանդեպ միակողմանի պատժամիջոցներից և ճնշումից: ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի 9 քաղաքացիների՝ այդ թվում՝ Իրանի բարձրագույն առաջնորդի որդու, զինված ուժերի գլխավոր շտաբի դեմ:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասն անդրադարձել է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի արգելք կիրառելու հավանականությանը՝ տեղեկացնում է haber7.com լրատվականը: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողությունները Մաասը բնութագրել է միջազգային իրավունքը խախտող օկուպացիա:
Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազին`առաջարկելով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի կալանավորման առնչությամբ քննարկել այլընտրանքային միջոց կիրառելու հարցը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանը քննչական մեկուսարանից պատասխանել է Sputnik Արմենիա գործակալության ուղարկած հարցերին։
Նոյեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Բելգիայում Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել ֆլամանդական խորհրդարանի անդամների հետ, քննարկվել են քաղաքական, մարդասիրական, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
«Ժողովուրդը» գրում է․«Երեկ գրեթե ոչնչից մեծ աղմուկ բարձրացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի շուրջ։ Պատճառը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանին նշանակելն էր։
«Հրապարակը» գրել է. «Մասիս Մայիլյանը բավականին լուրջ արտերկրյա վոյաժների մեջ է` ԱՄՆ-ից հետո կմեկնի Ռուսաստան, ընդ որում, այդ այցերը թե ինքը, թե իր վրա աշխատող թիմը շատ լավ փիառ է անում։
Փոխանակ դատողություններ անելու այն մասին, թե արդյոք Չինաստանում կայացած հանդիպումը նոր Յալթա էր, ավելի խելամիտ կլիներ ընդհանուր գծերով ուրվագծել, թե ինչպիսին կարող է լինել դեպի նոր աշխարհակարգ՝ նոր յալթա-պոտսդամյան համակարգ տանող ճանապարհը...